Բուսական և կենդանական օրգանիզմների միասնական զանգվածը՝ կենսազանգվածը կամ բիոզանգվածը համարվում է վերականգնվող էներգիայի հինգ հիմնական աղբյուրներից մեկը։ Այն անընդհատ վերականգնվում է, ուստի և այն կարող ենք համարել անսպառ էներգիայի աղբյուր։
Էներգիայի ստացման նպատակով կենսազանգվածի կիրառումը ժամանակակից տեխնոլոգիաների պայմաններում էկոլոգիապես անվնաս է, ի տարբերություն ավանդական այնպիսի օրգանական ռեսուրսների, ինչպիսին օրինակ ածուխն է։ Այնուհանդերձ տեխնոլոգիական մեթոդները, որոնց կիրառման արդյունքում կենսագազը վերածվում է էներգիայի, բազմաթիվ են և կարող են տարբերվել ըստ մշակման պրոցեսի, վերջնարդյունքի, ինչպես նաև՝ ըստ շրջակա միջավայրի վրա թողած ազդեցության։ Ընդհանուր առմամբ այդ մեթոդները կարելի է դասակարգել որպես․
- ջերմաքիմիական, որոնց շարքին են դասվում ավանդական այրումը, պիրոլիզը և այլն,
- կենսաքիմիատեխնոլոգիական՝ սպիրտային խմորում, մեթանոգենեզ, հիդրոլիզ և այլն։ Մեթանոգենեզը մեզ արդեն հայտնի անաէրոբ միջավայրում կենսազանգվածի խմորման պրոցեսն է, որի արդյունքում ստանում ենք բիոգազ։
Ի՞նչ շարժառիթներ կան Հայաստանում կենսազանգվածը որպես վերականգնվող էներգիայի աղբյուր օգտագործելու։
Հայաստանն ապահովված չէ հանածո վառելիքի ռեսուրսներով, փոխարենը բարենպաստ միջավայր է այլընտրանքային էներգիայի աղբյուրների՝ արևային և քամու էներգիայի, այդ թվում նաև կենսազանգվածի մշակման և զարգացման համար։ Այլընտրանքային էներգիայի զանգվածային անցումը ոչ միայն կարող է բավարարել Հայաստանի էներգետիկ պահանջը, այլ նաև ապահովել մեր երկրի ինքնուրույնությունն այս հարցում։
Տեղական թռչնաբուծարանների և անասնապահական ֆերմաների գործունեության ծավալումը կենսազանգվածի առաջացման, հետագայում նաև մշակման և դրանից էներգիա ստանալու իրական հիմք է։ Ինչպես նշվեց, այդ գործունեության արդյունքում պարբերաբար ձևավորվող կենսազանգվածը անաէրոբ միջավայրում խմորելու արդյունքում վերածվում է բիոգազի, որը կարող է ծածկել արտադրության կազմակերպման համար էներգիայի ծախսերը։
Կարևոր է փաստել, որ Հայաստանում վերջին տարիներին պրոֆեսիոնալ մակարդակի է հասել այլընտրանքային էներգիայի, այդ թվում նաև կենսազանգվածի վերամշակման և բիոգազի ստացման արտադրությունը։ Մյուս կողմից՝ նշանակություն տալով վերականգնվող էներգիայի էկոլոգիապես անվնաս լինելուն և հանրության շրջանում այդ էներգիայի հանդեպ հետաքրքրության բարձրացմանը՝ մասնավոր ընկերությունները, այդ թվում՝ լիզինգային կազմակերպությունները և բանկերը, աջակցում են ձեռներեցներին շահավետ պայմաններով բիոգազի կայաններ տեղադրելու հարցում։
ADACo Engineering-ը մեծ կարևորություն է տալիս արտասահմանյան գործընկերների արժեքավոր փորձին և համագործակցության արդյունքում Հայաստան է ներմուծում ոլորտի լավագույն սարքավորումները՝ հագեցած ժամանակակից լուծումներով։ Եվ քանի որ բիոգազի արտադրությունը Հայաստանում նոր ոլորտ է, ապա կայանի աշխատանքի մոնիթորինգը և խորհրդատվությունը ընկերության մասնագետների կողմից կրում են մշտական բնույթ։
Եթե ցանկանում եք ձեր ֆերմերային գործունեության արդյունքում ձևավորվող կենսազանգվածը վերածել բիոգազի, ապա խորհրդատվության համար կարող եք զանգահարել 095 511110 հեռախոսահամարով։
Հետևե՛ք էջի թարմացումներին Ֆեյսբուքում։


