fbpx

Ի՞նչ չափի բիոգազի կայան տեղադրել

Ինչպես է աշխատում բիոգազի կայանը

Բիոգազի կայանի տեղադրումը վճռորոշ քայլ է, որը ֆերմերին կամ ձեռնարկատիրոջն ապահովում է տնտեսության մեջ անհրաժեշտ ջերմային էներգիայով, երկրագործության մեջ կիրառվող բիոպարարտանյութով և այլ էական նշանակություն ունեցող պրոդուկտներով։

Պրակտիկայում այս պրոդուկտները ստանալու համար կիրառվում են երեք չափի բիոգազի կայաններ՝ մեծ, միջին և փոքր։ Այդ կայանների գլխավոր, հիմնական հումքը կենդանիների և թռչունների գոմաղբն է, ապա սննդի արտադրությունից  ձևավորված թափոնները, էներգետիկ մշակաբույսերը և այլն։ 

Կայանի չափը մեծապես պայմանավորված է վերամշակման ենթակա հումքի տեսակից և քանակից։ Ամենամեծ տարածումն ունեն բիոգազի փոքր կայանները, որոնց տեղադրումը ֆերմերը կարող է պատվիրել անգամ այն դեպքում, երբ իր տնտեսությունից օրական ձևավորվող օրգանական թափոնների ծավալը 100կգ է։ Այս ծավալի գոմաղբից բիոգազի փոքր կայանը կարող է արտադրել 5մ³ բիոգազ, որը կարող է ծածկել սեփական տան ջեռուցման ծախսերի զգալի մասը։ 

Բիոգազի փոքր կայաններն էականորեն տարբերվում ինքնաշեն կայաններից առաջին հերթին անվտանգությամբ և իրենցում կիրառված սարքավորումներով։ Հերմետիկությունը բոլոր տեսակի կայանների անվտանգության և արդյունավետ աշխատանքի երաշխիքն է, ինչն ինքնաշեն կայանների դեպքում միշտ չէ, որ ապահովվում է։ 

Բացի այդ, ինքնաշեն կայանների աշխատանքի արդյունավետությունն ընկնում է, երբ դրսում 20°C-ից ցածր է լինում, քանի որ նման պայմաններում մեթանոգեն բակտերիաների կենսունակությունն իջնում է։ Մինչդեռ պրոֆեսիոնալ սարքավորումներով և որակավորված մասնագետների կողմից նախագծված թեկուզ փոքր չափի կայաններում հնարավոր է ապահովել մշտապես բարձր ջերմաստիճան, ինչն ակտիվացնում է մեթանոգեն բակտերիաներին՝ անկախ դրսի ջերմաստիճանից։

Երբ վերամշակման ենթակա օրգանական թափոններից նախնական հաշվարկներով ակնկալվում է ավելի քան 30մ³ ծավալի բիոգազ, ուրեմն նպատակահարմար է բիոգազի միջին չափի կայանի տեղադրումը։

Միջին չափի բիոգազի կայանում հնարավոր է արտադրել 30-700 մ³ բիոգազ։ Այս ծավալի բիոգազը կարող է բավականացնել անգամ տնտեսության կազմակերպման համար պահանջվող էներգիայի ծախսերը փակելուն կամ կրճատելուն։ 

Միջին կայանի համակարգի մեջ կիրառված սարքավորումները հիմնականում ավտոմատացված են, ինչն ավելի է հեշտացնում կայանի շահագործումը։ Բացի այդ հարկ է նշել նաև, որ ժամանակակից կայանները մոդուլային են, իսկ դա նշանակում է, որ հեշտ է փոքր կայանը վերածել միջինի, իսկ միջինը՝ մեծի։

Եթե տնտեսության գործունեության արդյունքում օրական ձևավորվում է ավելի քան 7 տոննայից ավել հումք, ապա խորհուրդ է տրվում բիոգազի մեծ կայանի տեղադրումը։ Ամենամեծ չափի կայանը նախատեսված է բիոգազի օրական 700մ³ և ավելի ծավալի համար։ Այս տեսակի կայանները, որպես կանոն, հետաքրքրում են ձեռնարկատերերին։ 

Բիոգազի նման ծավալը թույլ է տալիս նաև մտածել կից տեղադրվող հարստացման կայանի մասին, որի միջով անցնելով՝ բիոգազի բաղադրության մեջ առկա մեթանն ու ածխաթթու գազը զատվում են իրարից, իսկ զատված բիոմեթանը հնարավոր է լինում կիրառել որպես մեքենաների վառելիք։

Եթե զբաղվում եք անասնապահական գործունեությամբ, կարող եք հաշվել, թե որքան բիոգազ կարող է արտադրվել ձեր տնտեսության արդյունքում ձևավորվող օրգանական թափոնների ծավալից և ըստ այդմ դիմել մեզ +374 95 511110 հեռախոսահամարով՝ բիոգազի կայան տեղադրելու վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար։

Հետևե՛ք էջի թարմացումներին Ֆեյսբուքում:

Զանգիր Ինձ
+
Զանգիր Ինձ