fbpx

Ինչին հետևել բիոգազի կայանի աշխատանքի մեջ

Բիոգազի կայանը՝ շահավետ ներդրում Հայաստանում

Երբ բիոգազի կայանը տեղադրող մասնագետների խումբն ավարտում է շինարարական և մոնտաժման աշխատանքները, և կայանն արդեն պատրաստ է լինում շահագործման, մասնագետները կայանը շահագործող անձնակազմին տալիս են մի շարք ցուցումներ ու խորհուրդներ, որոնք անպայմանորեն պետք են գալիս կայանի աշխատանքի ընթացքում։

Բնականաբար, որքան որակյալ են համակարգում կիրառված սարքավորումները և որքան պրոֆեսիոնալ են իրենք՝ մոնտաժող մասնագետները, այնքան քիչ անելիք է մնում հետագայի համար, սակայն կայանը, կարելի է ասել, կենդանի օրգանիզմ է, և ժամանակի ընթացքում կարող են ի հայտ գալ անսարքություններ, ինչպես նաև այս կամ այն սարքավորման թերի աշխատանք։

Բիոգազի կայանի շահագործման ընթացքում անհրաժեշտ է վերահսկել և տվյալներ հավաքել ընդհանուր համակարգի և առանձին սարքավորումների աշխատանքի մասին։ Այդպիսի մոնիթորինգի արդյունքում շատ հնարավոր է ի հայտ գան այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են․

  • Հումքի բեռնման խողովակների խցանումը, որի պատճառներից կարող է լինել հումքի մեջ ոչ համասեռ կամ լողացող զանգվածը։ Այս խնդիրը վերացնելու համար խորհուրդ է տրվում մաքրել խողովակները կամ հեռացնել հումքի մեջ լողացող զանգվածը։
  • Հումքի մակարդակի նվազումը։ Սա այն դեպքն է, երբ բեռնվող հումքն ավելի շատ է եղել, քան սպասելի արդյունք է տվել։ Պատճառը կարող է լինել ռեակտորի ոչ հերմետիկությունը, որի հետևանքով ռեակտորից ջրի արտահոսք է տեղի ունեցել։ Սա խոսում է ռեակտորի պատերին հնարավոր ճեղքերի մասին, որոնք պետք է վերացնել՝ դարձյալ հերմետիկ միջավայր ապահովելու համար։
  • Գազի ոչ բավարար ծավալ։ Սա նշանակում է, որ արտադրված գազի ծավալը չի համապատասխանում, ավելի քիչ է նախնական հաշվարկներով ակնկալվող գազից։ Եթե ռեակտորը սարքին վիճակում է, ուրեմն ամենայն հավանականությամբ պատճառը պետք է փնտրել գազհոլդերների մեջ։ Շատ հնարավոր է, որ գազհոլդերների պատերին ճաքեր են հայտնվել  կամ տեղի է ունեցել կոռոզիա։ Երկու դեպքում էլ պետք է վթարը վերացնել, դարձյալ ստեղծել հերմետիկ միջավայր գազի պահպանման համար։ 

Գազհոլդերների նման կարող է խափանվել նաև գազատար խողովակը, որի լուծումը ևս ճաքերի վերացումն է կամ վնասված մասերի փոխարինումը։

Ի դեպ, այս խնդիրն իրենից մեծ վտանգ է ներկայացնում, քանի որ կարող է կայանի տարածքում պայթյունի պատճառ դառնալ։

Բնականաբար պետք չէ սպասել, որ ի հայտ գան խափանումներ, որպեսզի դրանք վերացնելու միջոցներ ձեռնարկվեն։ Ընդհակառակը, խորհուրդ է տրվում պարբերաբար կատարել մոնիթորինգ, հետևել սարքավորումների աշխատանքի բնույթին և ամենափոքր խափանումը նկատելու դեպքում ձեռնամուխ լինել դրանք վերացնելուն կամ կապ հաստատել սպասարկող ընկերության հետ։ 

Թե որ սարքավորումների աշխատանքին է պետք հետևել և ինչ հաճախականությամբ, մենք մանրամասն խոսել ենք բիոգազի կայանի շահագործման ընթացքի մասին մեր առանձին հոդվածում։ 

Որպես կանոն, բիոգազի կայան տեղադրող պրոֆեսիոնալ ընկերությունները շահագործող անձնակազմին տրամադրում են գազի և էլեկտրական համակարգի սխեմաները։ 

ADACo ընկերությունն իրականացնում է հետվաճառքային սպասարկման բարձրորակ ծառայություն, որը ներառում է բիոգազի կայանի շահագործման ձևերի ուսուցում և համակարգի շահագործման ընթացքում առաջացած անսարքությունների կարգավորում։

Բիոգազ կայանի տեղադրման վերաբերյալ խորհրդատվության համար կարող եք զանգահարել 095 511110 հեռախոսահամարով։

Հետևե՛ք էջի թարմացումներին Ֆեյսբուքում։

Զանգիր Ինձ
+
Զանգիր Ինձ