fbpx

Որքան կտևի բիոգազի կայանի տեղադրումը

Բիոգազի-կայան

Թե որքան ժամանակ է տևում բիոգազի կայանի տեղադրումը, հետաքրքրում է թե՛ նրանց, ովքեր արդեն կայացրել են կայան տեղադրելու որոշում, թե՛ նրանց, ովքեր դեռևս ինֆորմացիա են հավաքում կանաչ էներգիայի ձեռքբերման այս եկամտաբեր համակարգի մասին։

Բիոգազի կայանի տեղադրումը, սակայն, մի փուլանի գործողություն չէ, և նրա տևողությունը կախված է մի շարք գործընթացներից, որոնք էլ, ըստ էության, վերջնարդյուքում կազմում են բիոգազի կայանի տեղադրման համար պահանջված ժամանակահատվածը։

Պատվիրատուի կողմից հայտը ստանալուն պես կայան տեղադրող ընկերության մասնագետներն այցելում են այն վայրը, որտեղ նախատեսվում է կայանի կառուցումը։ Թափոնների ծավալին, պատվիրատուի պահանջներին ծանոթանալուց հետո արդեն հնարավոր է դառնում կազմել նախատեսվող կայանի տեխնիկական և գնային առաջարկը։

Առհասարակ, առաջին և ամենակարևոր գործոնը, որն ազդում է տեղադրվող կայանի չափերի, ինչպես նաև կառուցման ժամանակահատվածի վրա, վերամշակման ենթակա կենսազանգվածի ծավալն է։ Այսինքն՝ կախված թափոնների ծավալից՝ բիոգազի կայանը կարող է լինել մեծ, միջին և փոքր։ Ի դեպ, թե ինչ ծավալի բիոգազ կարող եք արտադրել ձեր տնտեսությունից ձևավորվող թափոններից, կարող եք հաշվել մեր բիոգազի հաշվիչի միջոցով։ 

Սրանցից յուրաքանչյուրն ունեն իրենց կառուցման համար պահանջվող ժամկետները։ Բացի իրենց արտաքին չափերից, այս երեք տեսակի կայանները տարբերվում են նաև իրենց սարքավորումներով, տեխնիկական հագեցվածությամբ։ Տրամաբանական է, որ փոքր չափի կայանների կառուցումն ավելի կարճ է տևում, քան միջին կամ մեծ չափի կայաններինը։ 

Բիոգազի կայանի կառուցման ժամանակահատվածի մեջ դեր ունի նաև այն տեղադրելու վայրը։ Շատ ֆերմերներ իրենց անասնաբուծարանները կառուցելիս նախապես պլանավորում են նաև հետագայում դրան կից բիոգազի կայանի կառուցումը՝ դրա համար հատկացնելով համապատասխան վայր, որը նաև մոտ կլինի թափոնների պահեստին։ Այսպիսի դեպքերը, բնականաբար, հեշտացնում ու արագացնում են կայանի կառուցման ընթացքը։

Տեղադրման վայրից զատ, կարևոր է նաև այն սարքավորումների տեսակներն ու քանակը, որոնք նախատեսվում են կիրառվել ընդհանուր համակարգում։ Կան հատուկ տեսակների սարքավորումներ՝ ֆիլտրեր, ռեակտորներ, խողովակներ, որոնք գուցե տվյալ պահին Հայաստանում առկա չլինեն, և հարկ լինի դրանք նախապես պատվիրել արտերկրից։ Սա իր հերթին ժամանակ է պահանջում և կարող է մասամբ պայմանավորված լինել արտաքին գործոններով (ճանապարհատրանսպորտային, պետական, հարկային և այլն)։

Այնուհանդերձ շաբաթների՞, թե՞ ամիսների հարց է բիոգազի կայանի տեղադրումը։

Այնպիսի գործարքներում, որտեղ գործ ունենք քիմիական ռեակցիաների, ճշգրիտ հաշվարկների, ողջ համակարգի անվտանգությունն ապահովող որակյալ սարքավորումների հետ, արագությունը չի կարող լինել ամենաառաջին հրապուրիչ առավելությունը։ Հետևաբար, 2-3 ամիսն ամբողջովին բավական է, որպեսզի կայանների տեղադրման մեջ մասնագիտացած թիմը ուսումնասիրի պատվիրատուի հայտը, պայմանները, հնարավորությունները և կառուցի որակյալ, անվտանգ բիոգազի կայան՝ ապահովելով նաև երաշխիքային սպասարկում։

Բբիոգազի կայանի տեղադրման վերաբերյալ խորհրդատվության համար կարող եք զանգահարել 095 511110 հեռախոսահամարով։

Հետևե՛ք էջի թարմացումներին  Ֆեյսբուքում։

Զանգիր Ինձ
+
Զանգիր Ինձ