Հիմնական պատճառը, թե ինչու գյուղացիական տնտեսությամբ զբաղվող անհատները չեն նախաձեռնում բիոգազի կայանի տեղադրում, կարելի է ասել, ակնկալվող ծախսերից և եկամուտից անտեղյակությունն է։ Այս հոդվածում բիոգազի կայանի համար նախատեսվող ծախսն ու սպասվող եկամուտը կդնենք կշեռքի երկու նժարի վրա և կհասկանանք, թե որքանով է ձեռնտու կայանի տեղադրումը։
Երբ խոսում ենք կայանի տեղադրումից, ընդ որում՝ նախագծված ժամանակակից նորարարական սարքավորումներով, բարձրորակ խողովակներով ու խառնիչներով, բոլորի համար էլ հասկանալի է դառնում, որ նման կայանի նախագծումն ու տեղադրումը «գրոշների» հարց չէ։
Իսկ երբ գործ ունենք քիմիական ռեակցիաների, գազի արտադրության հետ, չի կարելի ռիսկի գնալ և նախապատվությունը տալ էժանագին ու ցածրորակ սարքավորումներին ու համակարգին։ Հետևաբար, այդ առումով բիոգազի կայան տեղադրել ցանկացող տնտեսվարողը պետք է նախատեսի լավ ապրանքի համար վճարվող X գումար։
Բիոգազի կայանի տեղադրման համար պահանջվող ծախսը գոյանում է նախատեսվող բիոգազի կայանի չափից (որքան մեծ է կայանն, այնքան բարձր է պահանջվող գումարը, բայց և կարճ է ետգնումը), համակարգում կիրառվելիք սարքավորումներից և մասնագետների աշխատանքից։ Այսինքն՝ մեկ բառով ասել, թե ինչ արժե բիոգազի կայանի տեղադրումը, հնարավոր չէ, քանի որ այն պայմանավորված է մի շարք գործոններով ու աշխատանքներով։
Այժմ անցնենք կշեռքի մյուս նժարին՝ եկամտին։ Կենսազանգվածը, որը բիոգազի արտադրության համար կիրառվող հումքն է, անսպառ է, այդ պատճառով էլ այն դասվում է էներգիայի վերականգնվող աղբյուրների շարքում։ Մյուս աղբյուրները, օրինակ, արևը կամ քամին, մեծապես կախված են կլիմայական պայմաններից։ Չնայած, որ ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս էներգիա կուտակել անգամ ստվերում կամ առանց քամի օրերին, միևնույնն է, այս տեսակները ստաբիլության տեսանկյունից զիջում են կենսազանգվածին։
Անասնապահությամբ զբաղվող տնտեսվարողի համար կենսազանգվածի պակաս երբեք չկա, փոխարենը կա դրանք ուտիլիզացնելու խնդիր։ Օրգանական թափոնները, ի տարբերություն այլ թափոնների, իրենց բաղադրության մեջ ունեն էներգիայի բարձր պոտենցիալ, որը չօգտագործել կնշանակի ջուրը լցնել փողը, որ կարելի էր ստանալ դրանից։
Մենք տարբեր հրապարակումների մեջ խոսել ենք նաև բիոգազի կայանի շահավետությունը նաև ետգնման տեսանկյունից։ Բիոգազի կայանի ետգնման համար միջինում պահանջվում է 2,5-ից 5 տարի՝ կախված հումքից և կայանի մեծությունից։ Որքան մեծ է կայանը, այնքան կարճ է ետգնման ժամանակահատվածը։
Թե որքան կկազմի կայանի ետգնումը բիոգազը կենցաղում սպառելու դեպքում, կարող եք կարդալ մեր առանձին հոդվածում։
Մենք առանձին հաշվարկել ենք նաև, թե որքան կտևի ետգնման ժամանակահատվածը, եթե ստացված բիոգազը հարստացման կայանի միջոցով վերածվի առանձին մեթանի (բիոմեթան) և ածխաթթու գազի, իսկ բիոմեթանը կիրառվի որպես ավտոմեքենաների վառելիք։ Այդ հաշվարկը ևս ապացուցում է բիոգազի եկամտաբերությունը։
Բիոգազի կիրառման տարբերակներից մեկն էլ այն որպես կոգեներացիոն կայանի վառելիք կիրառելն է։ Եթե համեմատենք բիոգազը կենցաղում օգտագործելու և որպես կոգեներացիոն կայանի վառելիք օգտագործելու տարբերակները, ապա միջին հաշվարկներով կոգեներացիոն կայանից ստացվող եկամուտն ավելի մեծ է։
Բիոգազի կայան տեղադրելու վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք զանգահարել +374 95 511110 հեռախոսահամարով։
Հետևե՛ք էջի թարմացումներին Ֆեյսբուքում:


