Ցանկացած ներդրում, որպես կանոն, մեզ հետաքրքրում է իր ետգնման կարճատևության տեսանկյունից։ Հատկապես այնպիսի ներդրումները, որոնք էականորեն կապ ունեն մեր տնտեսական գործունեության հետ, պետք է շահավետ լինեն թե՛ իրենց վերջնարդյունքի, թե՛ դրանց վրա մեր կատարած ծախսերի ետվերադարձի կարճատևության իմաստով։
Բնական գազի թանկացման սպառնալիքը շատերին է հուշում օր առաջ բիոգազի կայան տեղադրելու գաղափարի մասին։ Մենք բազմիցս խոսել ենք բիոգազի կայանի տեղադրման ետգնման կարճատևության մասին, սակայն այս հրապարակման մեջ ավելի մանրամասն կներկայացնենք, թե ինչ հարաբերակցություն կա նմանատիպ ներդրման և դրա ետգնման միջև։
Հաշվարկն ավելի պատկերավոր ներկայացնելու համար դիտարկենք բիոգազը կենցաղում սպառելու տարբերակը։
Միջին հաշվարկներով խոշոր եղջերավոր կենդանիների 1 տոննա գոմաղբից արտադրվում է 45 մ³ բիոգազ և 150կգ չոր պարատանյութ։ Ետգնման հաշվարկների մեջ 1մ³ բիոգազի գինը 100 դրամ է (այստեղ, թերևս, հարկ է հիշել, որ բիոգազի մեջ մեթանի պարունակությունն ավելի ցածր է բնական գազի մեջ մեթանի պարունակությունից), իսկ 1կգ չոր պարարտանյութինը՝ 50 դրամ։
Այս հաշվարկը (1։3 հարաբերակցությամբ`1մ³ բիոգազ և 3կգ չոր պարարտանյութ) փողի վերածելու դեպքում կունենանք հետևյալ պատկերը․
1×100 դրամ + 3×50 դրամ = 250 դրամ
Սա մեկ տարվա կտրվածքով կազմում է մոտավոր 90 000 դրամ։ Մինչդեռ բիոգազի արտադրության համար տեղադրվող 1մ³ ռեակտորի առավելագույն գինը 250 000 դրամ է (որքան մեծանում է ռեակտորի ծավալը, այնքան իջնում է նրա գինը), որը մեր ստացած գումարի եռապատիկից էլ քիչ է։ Նույնիսկ ամենափոքր կայանը տեղադրելու դեպքում, որն ի դեպ, կունենա ետգնման ամենաերկար ժամանակահատվածը, ըստ վերը ներկայացված հաշվարկի՝ հնարավոր է ետգնումն իրականացնել մոտավորապես 4 տարում։
Սակայն պետք է հաշվի առնել նաև այն փաստը, որ պատվիրատուի հետ պայմանագիր կնքելուց, անձնակազմին վերապատրաստելուց, կայանը տեղադրելուց հետո մինչև այն ամբողջական արտադրողականության դուրս հանելը որոշակի ժամանակ է հարկավոր, ինչն էլ կարող է փոքր-ինչ հետաձգել կայանի ետգնման ժամանակահատվածը։
Վերը նշված հաշվարկները գործում են այն դեպքում, երբ վերամշակվում է խոշոր եղջերավոր կենդանիների գոմաղբը, մինչդեռ այլ հումքատեսակների դեպքում արտադրված բիոգազի ծավալը և դրանից կախված ֆինանսական հաշվարկները կարող են տարբերվել։
Ինչպես նշեցինք, տվյալ հաշվարկը վերաբերում էր բիոգազի՝ կենցաղում սպառման տարբերակին։ Հաջորդ հրապարակումներում կանդրադառնանք բիոգազը՝ որպես մեքենայի վառելիք (բիոմեթան) և կոգեներացիոն կայանի վառելիք օգտագործելու դեպքում ետգնման ժամկետներին։
Ավելի հստակ պատկերացում կազմելու համար, թե որքան բիոգազ կարող է արտադրվել ձեր գյուղացիական տնտեսությունից, կարող եք հաշվարկել մեր կայքի բիոգազի հաշվիչի միջոցով։
Բիոգազի կայան տեղադրելու վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք զանգահարել +374 95 511110 հեռախոսահամարով։
Հետևե՛ք էջի թարմացումներին Ֆեյսբուքում:


