fbpx

Բիոգազը՝ որպես շահավետ լուծում սպանդանոցների համար

Բիոգազը՝ որպես շահավետ լուծում սպանդանոցների համար

Ժամանակակից աշխարհում այլընտրանքային էներգիայի զարգացմանը զուգահեռ՝ կենդանիների մթերմամբ և մսի վերամշակմամբ զբաղվող ձեռնարկությունները և սպանդանոցները գնալով ավելի են հետաքրքրվում բիոգազի այանների տեղադրմամբ։

Ի՞նչ խնդիրներ է լուծում բիոգազի կայանը և ինչո՞ւ է շահավետ սպանդանոցների համար։

Սպանդի պրոցեսում առաջանում են օրգանական նյութերով հարուստ թափոններ, այդ թվում նաև արյուն, կտորտանքներ, լորձաթաղանթ, աղեստամոսքային տրակտի պարունակություն, մորթափառ և այլն։ Այս թափոնները, սակայն, եթե պատշաճ կերպով չեն ուտիլիզացվում, կարող են էական վնաս հասցնել շրջակա միջավայրին։

Շատ երկրներում մսի վերամշակման գործարաններից և սպանդանոցներից պինդ և հեղուկ թափոնների հեռացման հստակ ռազմավարություն գոյություն չունի: Պինդ թափոնները սովորաբար հավաքվում և թափվում են աղբավայրերում կամ բաց տարածքներում, իսկ հեղուկ թափոնները թափվում են ջրի ընդհանուր մաքրման համակարգ կամ կոյուղիներ՝ վտանգելով մարդու առողջությունը, ինչպես նաև ցամաքային և ջրային կենդանական աշխարհը: Դեռ ավելին, վերը նշված թափոնները հարուստ են յուղային մասով, ինչը կարող է խցանումների պատճառ դառնալ։

Այս թափոններն ունեն բարձր էներգետիկ պոտենցիալ, և ճիշտ տեխնոլոգիաներով մշակման դեպքում հնարավոր է ստանալ էներգետիկ առումով զգալի արժեքավոր բաղադրիչներ և դրանք վերածել օգտակար պրոդուկտների, այդ թվում պարարտանյութի և բիոգազի։ Վերջինս կարող է ծածկել արտադրության կազմակերպման մեջ պահանջվող էներգիայի զգալի մասը։

Ուստի այս առումով սպանդանոցի թափոնների ուտիլիզացիայի ամենաշահավետ մեթոդը բիոգազի մշակումն է։

Սպանդանոցի թափոնների թթվածնի քիմիական պահանջը (ԹՔՊ) և թթվածնի կենսաբանական պահանջը (ԹԿՊ) բավական բարձր են, ինչը լավ պայմաններ է ստեղծում անաէրոբ խմորման համար։ Դեռ ավելին, այսպիսի թափոնների բիոգազի պոտենցիալը գոմաղբի համեմատ ավելի բարձր է և կարող է հասնել մինչև 250 խորանարդ մետր մեկ տոննայից։ Ստացված բիոգազի այս ծավալը հնարավոր է կիրառել հենց տնտեսության մեջ՝ այդ կերպ նվազեցնելով արտադրական պրոցեսի ինքնարժեքը։ 

Թե ինչ ծավալի բիոգազ կարող եք արտադրել ձեր տնտեսությունից ձևավորվող թափոններից, կարող եք հաշվել մեր բիոգազի հաշվիչի միջոցով։ 

Օրգանական թափոնների անաէրոբ խմորման պրոցեսը մսի վերամշակմամբ զբաղվող ձեռնարկություններին և սպանդանոցներին կարող է հետաքրքրել նաև մեկ այլ տեսանկյունից, որը ինչպես նշել ենք վերևում, պարարտանյութի արտադրությունն է։ Բանն այն է, որ բիոգազի ստացմանը զուգահեռ, արտադրվում է նաև բյուրեղացված ազոտով հարուստ արդյունավետ օրգանական պարարտանյութ։

Բիոգազի կայանի տեղադրման վերաբերյալ խորհրդատվության համար կարող եք զանգահարել  095 511110 հեռախոսահամարով։

Հետևե՛ք էջի թարմացումներին Ֆեյսբուքում։

Զանգիր Ինձ
+
Զանգիր Ինձ