fbpx

Բիոգազը՝ որպես կոգեներացիոն կայանի վառելիք

Կոգեներացիոն կայան

Նոր ժամանակների տեխնոլոգիաները թույլ են տալիս առավելագույն օգուտ ստանալ գրեթե ամեն ինչից։ Դեռ ավելին՝ այդ ստացված օգուտը պետք է լինի էկոլոգիապես մաքուր և մի քանի քայլով դանդաղեցնի մեր մոլորակի աղտոտումը։

Այդպիսի տեխնոլոգիա է համարվում կոգեներացիան, որը էլեկտրաէներգիայի և ջերմային էներգիայի ստացման համար նվազ ծախսեր պահանջող կայան է։ Ինժեներներն այդպիսի կայանները գործարկում են նաև՝ որպես վառելիք կիրառելով բիոգազը։

Բիոգազը որպես վառելիք օգտագործող կոգեներացիոն կայանը համակարգ է, որն ունի աշխատանքի պարզ ու հստակ սկզբունք՝ միաժամանակ արտադրել էլեկտրաէներգիա և ջերմային էներգիա։ Ավելի պարզ ասած՝ կոգեներացիոն կայանը ջերմային էլեկտրակայան է, որը բիոգազից ստանում է․

  1. Էլեկտրաէներգիա, որը կարող է ուղարկել ցանց
  2. Ջերմային էներգիա, որը հնարավոր է կիրառել կենցաղում

Կոգեներացիան էապես նվազեցնում է էներգիայի ստացման համար պահանջվող ծախսերը՝ մանավանդ, երբ վառելիքի դերում կիրառում է բիոգազ։ Իսկ ո՞րն է դրա արդյունավետությունը։

Թերևս հարկ կա նորից հիշելու, որ բիոգազը ստանում ենք անընդհատ վերականգնվող ռեսուրսներից՝ օրգանական թափոններից։ Գյուղացիական տնտեսությամբ և սննդի արդյունաբերությամբ զբաղվող տնտեսվարողների համար բիոգազի կայան տեղադրելու դեպքում հումքի պակաս դժվար թե լինի՝ հաշվի առնելով թափոնների այն ծավալը, որն ամենօրյա կտրվածքով ձևավորվում է տնտեսությունից։ Բացի այդ, բիոգազի արտադրությունն աչք է ընկնում ետգնման կարճ ժամկետով, որի հաշվարկը մենք ներկայացրել ենք մեր նախորդ հրապարակման մեջ։ Ավելորդ չէ հիշել նաև բիոգազի էկոլոգիական կողմի մասին։ Բիոգազի արտադրությամբ զգալիորեն կրճատվում է թե՛ մեր շրջապատում փտող թափոնների հետևանքով մթնոլորտի արտանետումների քանակը, թե՛ այդ թափոնների ուտիլիզացիայի խնդիրը։

Այսպիսով, կոգեներացիոն կայանի բուն առավելություններին ավելանում են նաև դրա վառելիքի՝ բիոգազի շահավետությունն ու արդյունավետությունը։

Իսկ ինչպե՞ս է բիոգազով աշխատում կոգեներացիոն կայանը:

Կոգեներացիոն կայանը 1մ³ բիոգաից կարող է ստանալ մինչև 2կՎ էլեկտրաէներգիա և 3կՎ ջերմային էներգիա։ Ընդ որում գոյություն ունի ջերմային էներգիա ստանալու 2 տարբերակ․

Եթե նախատեսում ենք ջերմային էներգիան ստանալ էլեկտրական էներգիայից, ապա 3կՎ ջեևմային էներգիա ստանալու համար կծախսվի 3կՎ հոսանք։ Իսկ եթե նախատեսում ենք ստանալ գազից, ապա անհրաժեշտ կլինի այրել 300 լ գազ։

2 կՎ էլեկտրաէներգիայի արժեքը 50 դրամ է, իսկ ջերմային էներգիայի համար այրվող 300 լիտր բնական գազը գինը ևս 50 դրամ կարող ենք հաշվել։ Արդյունքում կարող ենք ստանալ հետևյալը․

2×50 դրամ էլեկտրաէներգիա + 50 դրամ ջերմային էներգիա = 150 դրամ 1մ³ բիոգազի համար։

Ստացված 150 դրամից մոտավորապես 20 դրամը լրացուցիչ սարքավորման և մաշվածքամարման (ամորտիզացիա) արժեքն է, իսկ մնացածը՝ տնտեսվարողի եկամուտը։

Եթե համեմատելու լինենք բիոգազը կենցաղում օգտագործելու և որպես կոգեներացիոն կայանի վառելիք օգտագործելու տարբերակները, ապա միանշանակ կոգեներացիոն կայանից ստացվող եկամուտն ավելի մեծ է։ 

Բիոգազի կայան տեղադրելու վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք զանգահարել +374 95 511110 հեռախոսահամարով։

Հետևե՛ք էջի թարմացումներին Ֆեյսբուքում:

Զանգիր Ինձ
+
Զանգիր Ինձ