fbpx

Բիոգազ սպանդանոցների թափոններից

Բիոգազը՝ որպես շահավետ լուծում սպանդանոցների համար

Ըստ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնական կայքի տվյալների՝ Հայաստանում կա մոտ 100 սպանդանոց, այդ թվում նաև սեփական տնտեսության կենդանիների համար նախատեսված սպանդանոցներ, որոնք կազմակերպում են խոշոր և մանր եղջերավոր կենդանիների, խոզերի և ճագարների մորթ։

ՀՀ Կառավարության որոշումն անգամ պահանջում է սպանդանոցների համար ապահովել տեխնոլոգիական այնպիսի հագեցվածություն, որը կտա թափոնների վնասազերծման և ոչնչացման հնարավորություն։

Հասկանալի է, որ այս քանակության սպանդանոցների առջև ծառանում են նաև թափոնների ուտիլիզացիայի խնդիրները։ Ընդ որում՝ թափոններ ասելով հասկանում ենք ոչ միայն բուծման ընթացքում կենդանիների առաջացրած գոմաղբը, այլ նաև սպանդի արդյունքում ձևավորված մսի կտորտանքները, մորթափառը, աղեստամոսքային տրակտի պարունակությունը, արյունը, լորձաթաղանթը և այլն։ 

Ի՞նչ անել այս թափոնների հետ․

Թափոնների այս տեսակները շատ սպեցիֆիկ են՝ ի տարբերություն գոմաղբի։ Սպանդի ենթարկված կենդանու արյան, գլխի, մաշկի կամ ճարպի մեջ կարող են հայտնաբերվել տարատեսակ բակտերիաներ, պաթոլոգիաներ, որոնք մեծ վնաս կարող են հասցնել շրջակա միջավայրին, եթե ժամանակին չհեռացվեն կամ չվերամշակվեն։ Մինչդեռ նշված թափոններն ունեն շատ բարձր էներգետիկ պոտենցիալ և միախառնվելով գոմազբի հետ և միասին վերամշակվելով, կարող են ապահովել բարձր ջերմատվությամբ բիոգազ։

Այսպիսով, անաերոբ միջավայրում սպանդանոցի թափոնների քայքայումը չեզոքացնում է դրանց պաթոլոգիկ բնույթը, դարձնելով դրանք խմորման համար համապատասխան հումք, որից արդյունքում ստացվում են բիոգազ և բիոպարարտանյութ։

Ընդ որում, սպանդանոցներին կից բիոգազի արտադրությունը մեզ կարող է հետաքրքրել երկու և ավելի տեսանկյուններից։ Առաջինը ուտիլիզացիայի խնդրի լուծումն է, որ պետք է վերահսկվի պետական մակարդակով, քանի որ համարվում է էկոլոգիական լուրջ խնդիր։ 

Երկրորդը, սպանդանոցը, ինչպես ցանկացած տնտեսություն, իր գործունեության համար օգտագործում է էներգիա։ Թափոնների վերամշակման արդյունքում ստացված բիոգազն ունակ է զգալի չափով ծածկել տնտեսության էներգիայի ծախսերը, օրինակ՝ սարքավորումներն աշխատացնելու, տարածքն ըստ կարիքի ջեռուցելու և այլ նպատակներով։

Ինչպես նշեցինք, թափոնների վերամշակումից ստանում ենք նաև ազոտով հարուստ բիոպարարտանյութ։ Սպանդանոցներին, որպես այդպիսին, բիոպարարտանյութ անհրաժեշտ չէ, սակայն վերջին շրջանում պարարտանյութի թանկացման ֆոնին դրա մեծ պահանջը, այն կարող է տնտեսվարողին հետաքրքրել այն վաճառելու տեսանկյունից։

Թե ինչ ծավալի բիոգազ կարող եք արտադրել ձեր տնտեսությունից ձևավորվող թափոններից, կարող եք հաշվել մեր բիոգազի հաշվիչի միջոցով։ 

Բիոգազի կայանի տեղադրման վերաբերյալ խորհրդատվության համար կարող եք զանգահարել  095 511110 հեռախոսահամարով։

Հետևե՛ք էջի թարմացումներին Ֆեյսբուքում։

Զանգիր Ինձ
+
Զանգիր Ինձ