Նախորդ հոդվածում մենք անդրադարձել ենք բիոգազի ամենակարևոր աղբյուրին՝ կենդանական ծագման թափոններին և մանրամասն դիտարկել, թե ինչ նշանակություն կարող են ունենալ կենդանու կենսագործունեության թափոնների հատկությունները արտադրված բիոգազի որակի և քանակի վրա։
Մինչդեռ բիոգազի կայան տեղադրելու գաղափարը շահավետ է ոչ միայն ֆերմերներին, այլ նաև ռեստորանատերերին և առհասարակ սննդի արդյունաբերությամբ զբաղվողներին, քանի որ ինչպես կտեսնենք մեր հրապարակման մեջ, բիոգազի համար կարևորագույն աղբյուր կարող են ծառայել նաև սննդամթերքի թափոնները։
Հարկ է նշել, որ ինչպես կենդանական ծագման թափոնները, այնպես էլ սննդի արդյունաբերությունից առաջացած թափոնները ունեն հսկայական էնեգետիկ պոտենցիալ, որը կարիք ունի վերամշակման և ուտիլիզացման։
Այստեղ նորից է պետք հիշել այն կարևոր գաղափարը, որ սննդի արդյունաբերությունից առաջացման թափոնների մշակումը ևս մարդու կենցաղում անհրաժեշտ էներգիայի պահանջը բավարարելուց բացի, լուծում է նաև մի կարևորագույն խնդիր․ թեթևացնում է մեր շրջակա միջավայրի թափոնային ծանրաբեռնվածությունը և ստեղծում հարմարավետ և առողջ միջավայր մարդու կենսագործունեության համար։
Ի դեպ, տարբեր ուսումնասիրությունների արդյունքում հայտնի է դարձել, որ սննդի համաշխարհային տարեկան ծավալի 30%-ը կորչում կամ մնում է առանց վերամշակման։
Այդ սնունդը, որպես կանոն, իր վերջին հանգրվանը գտնում է աղբայրերում՝ շարունակելով փտել և աղտոտել շրջակա միջավայրը։ Մինչդեռ քայքայման արդյունքում արտազատելով մեթան գազ, սննդի թափոնները կարող են ավելի մարդասիրական առաքելությամբ ավարտել իրենց «կյանքը»։
Սննդի արտադրությունը, ռեստորանային բիզնեսն իրենց գործունեության արդյունքում օրական գոյացնում են մեծ ծավալների թափոններ, որոնք ունեն էներգետիկ պոտենցիալ և կարող են ծառայել որպես կենսագազի արտադրության պիտանի հումք։
Անաէրոբ միջավայրում մշակման գործընթացից հետո զանգվածն արտադրում է մեթան, որը կիրառելի է կենցաղում, հենց նույն սննդի արտադրության և բիզնեսի մեջ, իսկ հատուկ սեղմման արդյունքում կարող է կիրառվել նաև որպես մեքենաների վառելիք, մյուս կողմից արտադրված զանգվածը պատրաստ է կիրառվել որպես արդյունավետ օրգանական պարարտանյութ։
Թե ինչ ծավալի բիոգազ կարող եք արտադրել ձեր տնտեսությունից ձևավորվող թափոններից, կարող եք հաշվել մեր բիոգազի հաշվիչի միջոցով։
Բիոգազ կայանի տեղադրման վերաբերյալ խորհրդատվության համար կարող եք զանգահարել 095 511110 հեռախոսահամարով։
Հետևե՛ք էջի թարմացումներին Ֆեյսբուքում։


