fbpx

Կենդանական ծագման թափոնները՝ որպես կենսագազի հումք

Կենդանական ծագման թափոնները՝ որպես կենսագազի հումք

Ժամանակակից աշխարհում էներգիայի աղբյուրների սահմանափակությունը դրդում է հետազոտողներին փնտրել այլընտրանքային էներգիայի աղբյուրներ։ Այդ աղբյուրները, ի տարբերություն հանածո վառելիքի, ենթադրվում է, որ պետք է լինեն էկոլոգիական իմաստով անվնաս և էլեկտրաէներգիայի որոշակի պաշար ապահովելուց բացի, հնարավորության դեպքում, նաև բնապահպանական այլ խնդիրների լուծումներ առաջարկեն։

Այդպիսի բնապահպանական խնդիր է օրգանական թափոնների օր օրի մեծացող ծավալը, որը մեծ վնաս կարող է հասցնել շրջակա միջավայրին՝ իր արտազատած տարբեր նյութերի պատճառով։ Այս իմաստով լավագույն լուծումը այդ թափոնների հատուկ վերամշակումն է, որի արդյունքում արտադրվում է բիոգազ, որը կիրառելի է կենցաղում, իսկ հատուկ սեղմման դեպքում օգտագործվում է նաև որպես ավտոմեքենաների վառելիք։

Օրգանական թափոնների անաէորոբ միջավայրում վերամշակումը չի սահմանափակվում միայն բիոգազի արտադրությամբ։ Արտադրական պրոցեսի ընթացքում ստեղծվում է նաև բյուրեղացված ազոտով հարուստ զանգված, որը կիրառվում է որպես արդյունավետ օրգանական պարարտանյութ։

Կենդանական ծագման թափոնները, մասնավորապես՝ գոմաղբը, բիոգազի ամենալայն կիրառություն ունեցող հումքատեսակներից է։ Կենդանիների կենսագործունեությունից առաջացած թափոնները հարուստ են սննդարար նյութերով, ինչը նշանակում է, որ դրանք պարունակում են էներգետիկ ներուժ և օպտիմալ հումք են կենսագազի արտադրության համար:

Անաէրոբ միջավայրում խմորման են ենթարկվում գոմաղբը կամ էլ գոմաղբային հեղանյութը՝ շատ հաճախ ուղեկցվելով այլ թափոնների, օրինակ, սննդամթերքի մնացորդների հետ, որոնք օգնում են խմորման պրոցեսին։ Կենդանական թափոններն ունակ են պահպանել  ֆերմենտացման գործընթացների կայունությունը, այդ պատճառով էլ հեշտ են խառնվում ցանկացած այլ հումքի հետ։ Իսկ եգիպտացորենի սիլոսի կամ այլ հումքերի ավելացումը մեծացնում է արտադրված կենսագազը ընդհանուր ծավալը։

Կախված վերամշակվող հումքի կազմությունից՝ կարելի է ակնկալել տարբերմակարդակների էներգետիկ արժեք ունեցող բիոգազի արդյունք։ Այստեղ մեծ դեր ունեն նաև կենդանիների տեսակն ու տարիքը, ինչպես նաև տարվա եղանակը։ Յուրաքանչյուր կենդանու կենսագործունեությունից առաջացած գոմաղբի քանակը կախված է նրա սննդի ռացիոնից և որքան էլ, որ զարմանալի է, կենդանիների՝ փակ տարածքում պահելու տևողությունից։ Բանն այն է, որ փակ տարածքում պահված կենդանիների գոմաղբի մեջ խոնավությունը համեմատաբար ավելի բարձր է լինում։

Գոմաղբի ֆերմենտացման միջոցով մեթանի արտադրության արդյունավետությունը կախված է դրանում չքայքայված ածխածին պարունակող նյութերի քանակից։ Այսինքն, որքան հին է գոմաղբը, այնքան բարձր է դրա նախնական քայքայման աստիճանը, քանի որ դրանում արդեն պակասում են քայքայվելու արդյունքում մեթանի վերածվող նյութերը։

Փաստացի, հումքի կազմությունը մեծ նշանակություն ունի վերջնարդյունքի՝ բիոգազի արդյունաբերության որակի և քանակի մեջ։ Սակայն մեծ դեր ունեն նաև այլ գործոններ, որոնց մասին մենք խոսել ենք մեր նախորդ հրապարակման մեջ։

Թե ինչ ծավալի բիոգազ կարող եք արտադրել ձեր տնտեսությունից ձևավորվող թափոններից, կարող եք հաշվել մեր բիոգազի հաշվիչի միջոցով։

Բիոգազ կայանի տեղադրման վերաբերյալ խորհրդատվության համար կարող եք զանգահարել 095 511110 հեռախոսահամարով։

Հետևե՛ք էջի թարմացումներին Ֆեյսբուքում։

Զանգիր Ինձ
+
Զանգիր Ինձ