Ինչից սկսել բիոգազի կայանի շահագործումը

Վերականգնվող էներգիայի աղբյուրները

Բիոգազի կայանի շինարարարական և մոնտաժման աշխատանքներին, ինչպես նաև անձնակազմի վերապատրաստման փուլին հաջորդում է կայանի բուն շահագործման փուլը։

Կայանի ամենօրյա ստաբիլ աշխատանքը պահանջում է բարձր մակարդակի կարգուկանոն, որից կախված է ոչ միայն արտադրության արդյունավետությունը, կայանի երկարակեցությունը, այլ նաև ողջ համակարգի անվտանգությունը։ 

Կարելի է ասել, որ կայանի համակարգի խափանումների մեծ մասը տեղի են ունենում սխալ շահագործման կամ անփութության հետևանքով։

Կայանի շահագործումը սկսվում է ռեակտորի հերմետիկությունը և գազի համակարգը ստուգելուց։ Հենց սրանք են ապահովում կայանի համակարգի անխափան աշխատանքը և կրում բիոգազի ծավալի համար պատասխանատվության մեծ մասը։ 

Մեծ նշանակություն ունի նաև առաջնային հումքը, որը նախատեսում ենք խմորման ենթարկել ռեակտորի մեջ։ Շատ դեպքերում խորհուրդ է տրվում սկզբի համար օգտագործել թարմ ԽԵԿ գոմաղբ, քանի որ հենց թարմ գոմաղբի մեջ են առկա մեթանոգեն միկրոօրգանիզմների շտամերը։ 

Հումքի ծավալը ևս կարևոր է շահագործման մեկնարկի համար։ Խորհուրդ է տրվում մինչև կայանի շինարարության ավարտը հոգալ հումքի անհրաժեշտ ծավալի մասին։ Առաջին բեռնման ժամանակ հումքի ոչ բավարար քանակը կարելի է լրացնել նաև ջրով, որպեսզի ռեակտորի ⅔-ը լցված լինի։

Անհրաժեշտ է հոգ տանել նաև ռեակտորի մեջ բեռնվող հումքի ջերմաստիճանի մասին։ Երբ մենք այն երկար ժամանակ թողնում ենք դրսում ցածր ջերմաստիճանի պայմաններում, մեթանի արտադրմանը մասնակցող ակտիվ բակտերիաները քնում են, ինչն էլ նվազեցնում է բիոգազի արտադրության հնարավորությունը։ Ուստի կարևոր է հումքի համար նախապես ապահովել օպտիմալ ջերմաստիճան։

Երբ նախապես ապահովվում են վերը նշված պայմանները, բիոգազի շահագործումն ավելի արագ ու հարթ է սկսվում։ Այն դեպքում, երբ խմորումը դանդաղ է ընթանում կամ նկատելի խափանումներով, ապա անհրաժեշտ է ռեակտորի մեջ ավելացնել հավելյալ ԽԵԿ գոմաղբ, որպեսզի խմորվող հումքի թթվայնությունը վերականգնվի։ 

Ընդհանուր արդյունքի վրա ազդում է նաև հումքի խառնման հաճախականությունը․ անկանոն, շատ արագ կամ շատ դանդաղ խառնումը կարող է էականորեն նվազեցնել ակնկալվող բիոգազի ծավալը։ 

Կայանի երկարակեցությունն ապահովելու համար անհրաժեշտ է ապահովել խմորման և գազի ելքին մասնակցող բոլոր միավոր սարքավորումների խնամքը, վերահսկողությունը։ Նույնիսկ ամենաորակյալ սարքավորումները, փականները, խողովակները կարող են ժամանակից շուտ շարքից դուրս գալ, երբ դրանք պարբերաբար չեն մաքրվում, չեն ստուգվում, չեն վերահսկվում։

Թե ընթացիկ ինչ միջոցառումներ է անհրաժեշտ ապահովել կայանի երկար ու անխափան աշխատանքի համար, հնարավոր է իմանալ և սովորել կայանը տեղադրող ընկերության հետվաճառքային սպասարկման և վերապատրաստման ծառայության միջոցով։

Բիոգազի կայանի տեղադրման վերաբերյալ խորհրդատվության համար կարող եք զանգահարել 095 511110 հեռախոսահամարով։

Հետևե՛ք էջի թարմացումներին Ֆեյսբուքում:

Զանգիր Ինձ
+
Զանգիր Ինձ