Բիոգազի կայան ամբողջական համակարգ է, որի անվտանգությունը մարդու և շրջակա միջավայրի համար պետք է լինի մշտապես առաջնային տեղում։
Ո՞րն են բիոգազի կայանի աշխատանքի վտանգավոր ռիսկերը և որքանով կարելի է դրանք կանխել։
Շատերը սխալվում են կարծելով, որ օրգանական հումքի վերամշակումը անաերոբ միջավայրում կարող է աղտոտել օդը։ Մինչդեռ տեղի է ունենում հակառակը․ ի տարբերություն էներգիայի ստացման ավանդական եղանակների՝ բիոգազի կայանները էներգիա են արտադրում վերամշակելով գոմաղբը, թռչնաղբը և այլ հումքատեսակներ։
Հում վիճակում օրգանական թափոնները մեծ քանակությամբ ջերմոցային գազեր են արտանետում մթնոլորտի մեջ, մինչդեռ ռեզերվուարում առանց թթվածնի միջավայրում դրանց վերամշակման արդյունքում ջերմոցային գազերը վերածվում են մեթանի և ածխաթթու գազի և չեն հայտնվում մթնոլորտում։
Առավել ուշադրության է արժանի բուն կայանի համակարգի աշխատանքը։ Մենք բազմիցս նշել ենք, որ պայմանավորված նրանով, որ գործ ունենք քիմիական ռեակցիաների և գազի արտադրության հետ, չի կարելի կայանի տեղադրման գործը վստահել անփորձ ընկերությունների կամ ընտրել ցածրորակ սարքավորումներ։ Դրանք կարող են վատ հետևանքներ ունենալ թե՛ կայանը շահագործող անձնակազմի կյանքի, թե՛ արտադրվող բիոգազի որակի վրա։
Մաքուր բիոգազը հոտ չունի, սակայն եթե կայանից տհաճ հոտ է գալիս, ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել գազի արտահոսք, որը պետք է վերացնել, իսկ հետագայի համար նաև կանխել։ Նախ անհրաժեշտ է օդափոխել տարածքը, իսկ ապա ստուգել խողովակներն ու փականներն, համոզվել դրանց հերմետիկության ու չվնասված լինելու մեջ։
Երբեք չպետք է մոռանալ, որ բիոգազի կայանի տարածքում կրակի օգտագործումը և ծխելը խստիվ արգելվում է․ դրանք կարող են պատճառ դառնալ տարբեր պատահարների՝ ընդհուպ մինչև պայթյունի։
Անհրաժեշտ է զգուշացվորություն ցուցաբերել նաև հոսանքագծերի անցկացման ժամանակ։ Կայաններ նախագծող պրոֆեսիոնալ ընկերությունները տեղյակ են, որ բիոգազի արտադրության կայաններում հոսանքագծերը, որպես կանոն, պետք է անցկացվեն հողանցման եղանակով, որպեսզի կարճ միացումների և այլ դեպքերի առիթներ չլինեն։
Հումքի անվտանգ պահեստավորումը ևս կարևոր հարց է, որին պետք է ուշադրություն դարձնել։ Հայտնի է, որ թարմ գոմաղբը, բացի տհաճ հոտ արձակելուց, նաև տարբեր բակտերիաների և պաթոգեն միկրոֆլորայի գոյացման միջավայր է։ Հայտնվելով օդի մեջ՝ դրանք կարող են վնաս հասցնել մարդու առողջությանը։ Այդ նպատակով խորհուրդ է տրվում հնարավորինս փակ պահել վերամշակման ենթակա հումքը, մոտակայքում չստեղծել սննդի կամ հանգստի կետեր։
Շահագործման մեկնարկից հետո բիոգազի կայանի աշխատանքի նկատմամբ հետևողական վերաբերմունքը շատ կարևոր է։ Անհրաժեշտ է պարբերաբար ստուգել սարքավորումները, խողովակները, փականները։ Թե անվտանգային ինչ աշխատանքներ են ենթադրվում բիոգազի կայանի շահագործման ընթացքում, կարող եք կարդալ մեր առանձին հրապարակման մեջ։
Բիոգազի կայան տեղադրելու վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք զանգահարել +374 95 511110 հեռախոսահամարով։
Հետևե՛ք էջի թարմացումներին Ֆեյսբուքում:


