3 կարևոր բան բիոգազի կայան տեղադրելիս

Ինչպես է աշխատում բիոգազի կայանը

Բիոգազի կայանի տեղադրումը ֆերմերի կամ ձեռներեցի համար այն կարևոր քայլն է, որով նա ընդառաջ է գնում կանաչ էներգիայի փիլիսոփայությանը, դադարում կախված լինել համայնքի գազատար խողովակից, ունենում մշտական գազ կենցաղում և տնտեսության մեջ, և որ ամենակարևորն է՝ տնտեսում հսկայական ծախսեր։

Բիոգազի կայանի տեղադրման գործընթացը կազմված է մի քանի փուլերից, որոնց պատշաճ կատարումն է ապահովում կայանի հետագա անխափան աշխատանքը։ Այդ փուլերն են․

  • Նախնական հաշվարկ
  • Նախագծում
  • Կառուցում և մոնտաժում
  • Շահագործում

Ամենաառաջին հարցը, որ տրվում է բիոգազի կայան տեղադրել ցանկացող ֆերմերին, հետևյալն է․ «Օրական ի՞նչ ծավալի օրգանական թափոններ են ձևավորվում ձեր տնտեսությունից»։ 

Սակայն հաճախ շատ ֆերմերներ օրական ձևավորվող հումքի ծավալը շփոթում են արդեն կուտակված, եղած, ձևավորված հումքի հետ և նշում են իրենց ֆերմայի չափերին անհամապատասխան ծավալ։ 

Բնականաբար, այլ բան է օրական 1 տոննա գոմաղբ ձևավորող ֆերմայի համար նախատեսվող բիոգազի կայանը, մեկ այլ բան՝ վաղուց 30 տոննա ամբարած գոմաղբ ունեցող ֆերմայի դեպքը։ Հատկապես, որ բիոգազի կայանում վերամշակվող հումքը պարբերաբար լրացվող ռեսուրս պետք է լինի, և կայանը չի կարող աշխատել մեծ ընդհատումներով։

Հետևաբար առաջին կարևոր բանը, որ պետք է հաշվի առնել բիոգազի կայան տեղադրելիս, վերամշակման ենթակա հումքի բավարարար քանակությունն է օրական կտրվածքով։

Հումքի վերամշակման և բիոգազի ստացման գործընթացին մասնակցում են մի քանի տասնյակ սարքավորումներ, այդ թվում՝ ռեզերվուար, խողովակներ, խառնիչների, փականներ և այլն։ Երբ գործ ենք ունենում քիմիական ռեակցիաների և գազի արտադրության հետ, թույլատրելի չի անորակ սարքավորումների կիրառումը, որը, գուցե ավելի մատչելի կայան է խոստանում։ Անորակ սարքավորումները կարող են պատճառ դառնալ հումքի վատ խմորման, խողովակների ճաքի կամ խցանման, կարող է գազի արտահոսք լինել, ինչը շատ վտանգավոր է կայանի անվտանգության և մարդկանց առողջության համար։ 

Ուստի ավելորդ չի լինի նշելը, որ բիոգազի կայան տեղադրելիս կարևոր է նախապատվությունը տալ երաշխավորված, բարձրորակ արտադրանք առաջարկող ընկերություններին։

Բիոգազի կայանը իրար համակցված սարքավորումներ համակարգ է, որի ճիշտ գործարկման համար անհրաժեշտ են համապատասխան գիտելիքներ։ Ֆերմերը, ձեռներեցը կամ կայանի աշխատանքի համար պատասխանատու անձը պետք է տեղեկացված լինի կայանի ամբողջ աշխատանքից՝ հումքի բեռնումից մինչև բիոգազի՝ կենցաղում կիրառությունը, պատկերացում ունենա, թե ինչն է համարվում բնականոն աշխատանքի խափանում և գիտենա, թե ինչ խնամք և վերահսկողություն է պահանջում կայանը։

Ինքնուրույն այս բոլոր գիտելիքները ձեռք բերելն այդքան էլ իրատեսական չի։ Հետևաբար անչափ կարևոր է կայանի տեղադրման համար ընտրել այնպիսի ընկերություն, որը տրամադրում է նաև անձնակազմի վերապատրաստում, երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում։ 

Բիոգազի կայանի տեղադրման վերաբերյալ խորհրդատվության համար կարող եք զանգահարել  095 511110 հեռախոսահամարով։

Հետևե՛ք էջի թարմացումներին Ֆեյսբուքում:

Զանգիր Ինձ
+
Զանգիր Ինձ