Ինչ անել խոզերի գոմաղբը

Խոզերի գոմաղբ

Հայաստանում խոզաբուծությունը համարվում է անասնաբուծության լայն տարածում ունեցող տեսակ։ Ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարության 2015 թվականի տվյալների՝ մեր երկրում տարեկան արտադրվում է 17-18 հազար տոննա խոզի միս (կենդանի զանգվածով): 

Սա մեր երկրի մասշտաբով պատկառելի ծավալ է, որն առիթ է տալիս մեզ մտածելու այն մասին, թե ի՞նչ ճակատագիր են ունենում այս քանակության խոզերից առաջացած թափոնները։

Խոզաբուծարանների թափոնները պարունակում են կենդանիների արտաթորանք, մեզ, կարող են պարունակել նաև կերակրի մնացորդներ և այլն։ Մեզը և արտաթորանքը չորանալով դառնում են գոմաղբ, որը կարելի է կիրառել տարբեր նպատակներով։ 

Արդյո՞ք արդյունավետ է խոզերի գոմաղբը

Նախ խոսենք գոմաղբի այն ծավալի մասին, որն արտադրվում է խոզից։ Կոշտ հաշվարկներով միջին տարիքի խոզն օրական արտադրում է 5կգ գոմաղբ։ Մինչդեռ կարևոր է հաշվի առնել, որ խոզաբուծարանի կառուցումն իրատեսական է մոտ 40 գլուխ մայր խոզի առկայության դեպքում։ 

Խոզերի գոմաղբի մեջ թթվայնությունը շատ բարձր չէ, իսկ դա նշանակում է, որ բիոգազի ստացման համար անհրաժեշտ մեթանոգեն բակտերիաների համար համապատասխան թթվային միջավայրը պետք է ստեղծել։ Այս իմաստով խոզերի գոմաղբի մշակումը և նախապատրաստումն առանց թթվածնի միջավայրում խմորման համար ավելի աշխատատար է՝ ի տարբերություն ԽԵԿ գոմաղբի։ Ընդհանուր հաշվարկներով կարելի է ասել, որ օրական 1 տոննա խոզի գոմաղբից կարելի է ստանալ 70-80մ³ բիոգազ։ 

Եթե զբաղվում եք խոզաբուծությամբ, ապա ձեր խոզերի գոմաղբից ստացվող բիոգազի ծավալը կարող եք հաշվարկել մեր կայքի բիոգազի հաշվիչի միջոցով։

Իսկ ի՞նչ առավելություններ ունի խոզերի գոմաղբից բիոգազի ստացումը

Առաջին հերթին լուծվում է թափոնների իրացման, ուտիլիզացիայի խնդիրը, որն իր հետ լուծում է մի շարք այլ խնդիրներ․

  • Տեղանքում տհաճ հոտի վերացում,
  • Ընդերքային կամ գրունտային ջրերի աղտոտման կանխում,
  • Պաթոգեն բակտերիաների և ճանճերի կուտակման կանխում։

Մյուս կողմից, բիոգազի արտադրությունը հետաքրքիր է նրա եկամտաբերության տեսանկյունից։ Այն, որ ստացված բիոգազը, որպես այլընտրանքային էներգիա կարող է օգտագործվել խոզաբուծարանի կամ կայանին կից այլ ֆերմայի գործունեության կազմակերպման համար, մեզ վաղուց արդեն հայտնի է, և այս թեմային մենք անդրադարձել ենք բազում անգամներ մեր նախորդ հոդվածներում։ Սակայն բազմիցս խոսել ենք նաև այն մասին, որ օրգանական թափոնները բիոգազ դառնալու պրոցեսում, հարստանում են ազոտով և վերջնարդյունքում, որպես բիոպարարտանյութ, պատրաստ են լինում շահագործման։

Իհարկե խոզաբուծությամբ զբաղվող տնտեսվարողներին բիոպարարտանյութը կարող է պետք չգալ, սակայն այն հնարավոր է վաճառել և դրանով շահույթ հետապնդել։ Իսկ դրա համար բիոպարարտանյութն ունի մի շատ կարևոր առավելություն. այն պահպանման ժամկետ չունի, ուստի այն կարելի է օգտագործել թե՛ ստանալուց անմիջապես հետո, թե՛ ցանկացած ժամանակահատվածով պահեստավորելուց հետո։

Եթե զբաղվում եք խոզաբուծությամբ, ապա բիոգազի կայանի տեղադրման վերաբերյալ խորհրդատվության համար կարող եք զանգահարել 095 511110 հեռախոսահամարով։

Հետևե՛ք էջի թարմացումներին  Ֆեյսբուքում։

Զանգիր Ինձ
+
Զանգիր Ինձ