Տնտեսությունից ձևավորվող թափոնները քայքայելու ու դրանից բիոգազ ստանալու պրակտիկան նոր չէ։ Այս գործընթացը՝ իրականացման տարբեր մեթոդներով, ծանոթ է եղել մարդկությանը դեռևս դարեր առաջ։ Սակայն նոր ժամանակներն իրենց հետ բերեցին նոր լուծումներ, նոր տեխնոլոգիաներ և սարքավորումներ։ 21-րդ դարում արդեն գոյություն ունեն թափոնների վերամշակման նորարարական մեթոդներ, որոնք էապես ազդում են արտադրվող բիոգազի որակի և ծավալի վրա։
Սակայն արագ զարգացող նորարարական տեխնոլոգիաների ֆոնին դեռ կան և ստեղծվում են բիոգազի ինքնաշեն կայաններ, որոնց արդյունավետությունը կքննարկենք այս հրապարակման մեջ։
Գյուղացիական տնտեսությամբ զբաղվող գրեթե բոլոր ֆերմերներն էլ երազում են թափոնների ուտիլիզացիան իրականացնել հնարավորինս մատչելի ճանապարհով, և բիոգազի ինքնաշեն կայանները շատ հաճախ այդ երազանքի իրականացումն են թվում։
Ինքնաշեն կայանի նախագծման և կառուցման համար պահանջվում է ոչ պակաս գիտելիքային պաշար, որքան կարիք կա պրոֆեսիոնալ կայանի կառուցման համար։ Այլ հարց է, թե նախագծումն ու կառուցումն իրականացվո՞ւմ են այդ գիտելիքների և հմտությունների հիման վրա, թե ոչ։
Բիոգազի ինքնաշեն կայան կառուցելու համար գյուղատնտեսն ունի պարզ սխեմա․ հավաքել օրգանական թափոնները ռեզերվուարի մեջ, որոշ ժամանակ այնտեղ խառնել այդ հումքը, որպեսզի առաջանա մեթան գազը, ապա այդ ստեղծված գազը հասցնել կենցաղ և օգտագործել։
Իրականում կայանի պրոֆեսիոնալ նախագծման հիմքում ևս այս սխեման է, սակայն կայան կառուցող և տեղադրող մասնագիտական թիմը տիրապետում է այնպիսի գիտելիքների, ինչպիսիք են թափոնների ճիշտ պահեստավորումը, ռեզերվուարում համապատասխան թթվայնության ու ջերմաստիճանի ապահովումը, ռեզերվուարի հերմետիկությունը, այս կամ այն տեսակի բակտերիաների գոյության ապահովումը քայքայման պրոցեսում, ապա անհրաժեշտ տարողության գազհոլդերների կիրառումը և այդպես շարունակ։ Առանձնահատուկ գիտելիքներ են պահանջում նաև ճշգրիտ մեխանիզմների և սարքավորումների, այդ թվում նաև փականների, խողովակների ներկառուցումը, որոնց վնասվածությունը, մաշվածությունը, ոչ հերմետիկ բնույթը կարող են բացասաբար ազդել արտադրվող բիոգազի որակի վրա։
Արդյո՞ք հնարավոր է ապահովել այս բոլոր չափանիշները ինքնաշեն կայան կառուցելիս, դժվար է ասել։
Հայտնի է, որ համապատասխան ջերմաստիճանը կարևոր է անաերոբ քայքայման պրոցեսի մեջ։ Օրինակ, երբ դրսի ջերմաստիճանը ցածր է լինում 20°C-ից, ապա խմորման պրոցեսին մասնակցող բակտերիաները «քնում են», չեն աշխատում և բիոգազի արտադրությունը կանգ է առնում։ Ինքնաշեն կայաններն այս խնդրին բախվում են տարվա մեջ առնվազն 5-6 ամիս, ինչը մեծ վնաս է տնտեսության համար։ Մինչդեռ հատուկ սարքավորումներով կառուցված բիոգազի կայանների ռեակտորները ջերմամեկուսացված են, նրանց վրա չի ազդում դրսի ջերմաստիճանը։ Այդպիսի ռեակտորները կարողանում են ապահովել 30°C-ից բարձր ջերմաստիճան, ինչի արդյունքում բիոգազի արտադրությունը հնարավոր է լինում կազմակերպել անգամ ցուրտ ձմռանը։
Այսպիսով, կարելի է եզրահանգել, որ բիոգազի ինքնաշեն կայանները ևս կարող են թափոններն ուտիլիզացնելու և բիոգազ ստանալու ճանապարհ լինել, սակայն դրանց կառուցման ուղղված ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը կարող է բացասաբար ազդել արտադրվող բիոգազի որակի և ծավալի վրա և շահավետ չլինել ներդրման տեսանկյունից։
Բիոգազի կայան տեղադրելու վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար խորհրդատվություն ստանալու համար զանգահարե՛ք +374 95 511110 հեռախոսահամարով։
Հետևե՛ք էջի թարմացումներին Ֆեյսբուքում:


