Բիոգազի կայանի հետագա սպասարկումը

Բիոգազի կայանի հետագա սպասարկումը

Բիոգազի կայանի երկարատև և արդյունավետ աշխատանքի համար մեծ նշանակություն ունի այն տեղադրելուց հետո հետագա սպասարկումը և մոնիթորինգը։

Կայանի աշխատանքի մոնիթորինգը և սպասարկումը կարելի է բաժանել երկու տեսակի, որից մեկը իրականացնում է պատվիրատուն կամ կայանի սեփականատերը, իսկ մյուսը՝ կայանը տեղադրող մասնագիտական թիմը։

Սեփականատիրոջ կողմից իրականացնող սպասարկումը կազմված է մի շարք պարբերական գործողություններից, որոնք անհրաժեշտ են կայանի ճիշտ և արդյունավետ աշխատանքի համար։ Այդպիսի գործողություններից են հումքի ճիշտ նախապատրաստումը, ընդունման ավազանում համապասխան պայմանների (թթվայնություն, ջերմաստիճան) ապահովումը։ Բիոգազի կայանի շահագործման ընթացքին ավելի մանրամասն անդրադարձել ենք բլոգում։

Ժամանակի ընթացքում բիոգազի կայանները հնարավոր է մոնիթորինգի և մասնագիտական սպասարկան կարիք ունենան։ Գոյություն ունեն մի շարք խնդիրներ, որոնք հնարավոր է առաջանան բիոգազի կայանի տևական կամ անփույթ շահագործման ընթացքում։ Այդպիսի խնդիրներից են, օրինակ՝

  •     հումքի բեռնման կամ գազի ելքի խողովակների խցանումը
  •     գազհոլդերի կամ խողովակների ոչ հերմետիկ լինելու պատճառով գազի արտահոսքը
  •     ռեակտորի մեջ թթվածնի առկայությունը, որը խանգարում է խմորմանը

Առաջացող խնդիրները բազմազան են և կարող են ինչպես սխալ շահագործման, այնպես էլ ցածր որակի սարքավորումների հետևանք լինել։ Այսպիսի խնդիրները խորհուրդ է տրվում լուծել միայն սպասարկող ընկերության տեխնիկական աջակցությամբ։

Ի՞նչ է բիոգազի կայանի մոնիթորինգը

Բիոգազի կայանի մոնիթորինգը հավաքագրումն է այնպիսի տվյալների, որոնք բնորոշում են տվյալ կայանի աշխատանքը։ Այսպիսով մոնիթորինգի արդյունքում․

  •     Հայտնաբերվում են կայանի համակարգի մաս կազմող սարքավորումները աշխատանքը, սարքին վիճակը
  •     Վերահսկվում են հումքի խմորման պայմանները
  •     Ուսումնասիրվում է արտադրվող գազի ծավալը, բաղադրությունը, որակը,
  •     Հնարավոր է կատարվեն արտադրության եկամտաբերությունը բարձրացնող այլ հումքատեսակների կիրառության փորձեր և այլն

Որպես կանոն, բիոգազի կայանի նախագծման և տեղադրման ծառայություններ մատուցող պրոֆեսիոնալ ընկերությունները չեն սահմանափակվում միայն պատրաստի կայանը շահագործողին հանձնելով, այլ մոնիթորինգից և սպասարկումից բացի, նաև շահագործման համար անհրաժեշտ գիտելիքներ և կարևոր ցուցումներ են տրամադրում կայանի սեփականատիրոջը կամ անձնակազմին։ Կարելի է ասել, որ կայանի անխափան և արդյունավետ աշխատանքի ամենաառաջին գործոնը կայան տեղադրող ճիշտ ընտրված ընկերությունն է։

Բիոգազ կայանի տեղադրման վերաբերյալ խորհրդատվության համար կարող եք զանգահարել 095 511110 հեռախոսահամարով։

Հետևե՛ք էջի թարմացումներին Ֆեյսբուքում։

Զանգիր Ինձ
+
Զանգիր Ինձ