Թեև բիոգազի՝ որպես վերականգվող աղբյուրից ստացվող էներգիայի մասին ավելի շատ սկսել են խոսել վերջին տասնամյակներում, այնուհանդերձ այն ունի ավելի հին պատմություն, քան հնարավոր է պատկերացնել։
Ներկայումս այն լայնորեն կիրառվում է աշխարհի թե՛ զարգացող, թե՛ զարգացած երկրներում։ Օրինակ՝ Հնդկաստանն ու Չինաստանն աչքի են ընկնում փոքր չափի բիոգազ կայանների մեծ քանակությամբ, իսկ օրինակ Գերմանիայում բիոգազը մեծ տեղ է զբաղեցնում երկրի ընդհանուր էներգետիկ հաշվեկշռի մեջ։
Ջերմային էներգիայի հիմնական աղբյուրներ՝ բնական գազ, նավթ և ուրիշ հանածոներ, ինչպես հայտնի է, Հայաստանի ընդերքում չկան։ Սակայն երկրի էներգետիկ պահանջները հնարավոր է թեկուզ մասնակիորեն բավարարել՝ վերամշակելով այն, ինչ ունենք։
Հայաստանում անասնապահական գործունեության արդյունքում ձևավորվում է մեծ քանակությամբ կենսազանգված, որի էներգետիկ պոտենցիալը շատ մեծ է և կարող է զգալիորեն թեթևացնել սպառողների էներգետիկ կարիքները։
Կենսազանգվածը բուսական և կենդանական օրգանիզմների միասնական զանգվածն է, որը համարվում է վերականգնող էներգիայի՝ ամենամեծ տարածում ունեցող աղբյուրներից մեկը։
Հայաստանում ձևավորվող կենսազանգվածի բաղադրության մեջ մեծ տեղ են զբաղեցնում կենդանական ծագման թափոնները, օրինակ՝ թռչնաղբն ու գոմաղբը։
Ըստ վերջին տվյալների՝ Հայաստանում կա մոտ 800 000 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, որոնցից միջինում օրական ձևավորվում է 30կգ թափոն։ Օրգանական այսպիսի հումքը բավարար է, որ մեր երկրում օրական արտադրվի 1մլն մ³ բիոգազ։
Բացի այդ, բիոգազը հնարավորություն է տալիս գազ ունենալ այնտեղ, որտեղ դրա կարիքը կա, անգամ եթե մեզ անհրաժեշտ վայրը գտնվում է գազատար խողովակից հեռու։ Իսկ Հայաստանի հեռավոր բնակավայրերից շատերում գազի հասանելության խնդիրը դեռ լուծման փուլում է։ Մյուս կողմից, գազի թանկացման օրեցօր ահագնացող սպասումը հուշում է, որ օր առաջ է անհրաժեշտ ինքնուրույն կազմակերպել ջերմային էներգիայի ապահովումը՝ օգտագործելով այն ռեսուրսները, որոնցով, ինչպես վերը նշեցինք, հարուստ է մեր պետությունը։
Մեր բլոգի հոդվածներում մենք բազմիցս խոսել ենք այն մասին, որ բիոգազը օրգանական թափոնների վերամշակման միակ արդյունքը չէ։ Գոմաղբը, թռչնաղբը և մյուս թափոնները, վերամշակվելու արդյունքում վերածվում են ազոտով հարուստ բիոպարարտանյութի, որի օգտակարությունը հողի համար անհերքելի է։ Այն պարունակում է հողը կենդանացնող բակտերիաներ, հումուս, որոնցից զուրկ են քիմիական պարարտանյութի տեսակները։
Վերջին շրջանում պարարտանյութի գնի կտրուկ աճը գյուղատնտեսներին կանգնեցնում է բարդ իրադրության առջև․ թանկ գնով ձեռք բերվող պարարտանյութը կրճատում է գյուղատնտեսությունից ակնկալվող եկամուտները, ինչը գյուղատնտեսի համար կարող է ծանրակշիռ պատճառ լինել իրենց գործից հրաժարվելու։ Իսկ ահա բիոպարարտանյութի մատչելիությունը և դրան զուգահեռ նրա բաղադրության արդյունավետությունը կարող են ավելի շահավետ ու խելացի լուծում լինել։
Եթե ցանկանում եք ձեր ֆերմերային գործունեության արդյունքում ձևավորվող կենսազանգվածը վերածել բիոգազի, ապա խորհրդատվության համար կարող եք զանգահարել 095 511110 հեռախոսահամարով։
Հետևե՛ք էջի թարմացումներին Ֆեյսբուքում։


