Ժամանակակից թռչնաբուծական ֆերմաները, արտադրության օպտիմալ կազմակերպման և թափոնների ճիշտ վերամշակման դեպքում, կարող են որպես արտադրանք ստանալ ոչ միայն թռչնամիս և ձու, այլ նաև պարարտանյութ և էներգիա՝ բիոգազ։
Մեր նախորդ հրապարակման մեջ խոսել ենք այն մասին, ինչ պոտենցիալ ունեն սպանդանոցի թափոնները բիոգազի արտադրության մեջ։ Սակայն այլընտրանքային էներգիայի ստացման հարցում իրենց արդյունավետությամբ չեն զիջում նաև թռչնաբուծարանների թափոնները։ Դրանց ուտիլիզացման արդյունքում արտադրված բիոգազի ծավալը նշանակալիորեն մեծ է և կարող է ամբողջությամբ փակել արտադրության կազմակերպման համար պահանջվող էներգիայի կարիքները։ Միևնույն ժամանակ թռչնաբուծարանի դեպքում ետգնումը ավելի արագ է տեղի ունենում, քան խոշոր եղջերավոր կենդանիների ֆերմաներինը։
Թռչնաբուծարանում հիմնականում երկու տիպի թափոններ են առաջանում․ թռչնաղբ և սպանդանոցից առաջացած թափոններ։ Թարմ թռչնաղբը պարունակում է օրգանական և ոչ օրգանական միացություններ, որոնք ունեն բարձր էներգետիկ պոտենցիալ և կարևոր դեր՝ խմորման պրոցեսի մեջ։
Թռչնաղբի պոտենցիալը մեկ տոննայից մինչև 100 խորանարդ մետր բիոգազ է, իսկ սպանդանոցից առաջացած թափոններինը՝ մեկ տոննայից մինչև 200-250 խորանարդ մետր բիոգազ։
Բիոգազ կարելի ստանալ թե՛ առանձին թռչնաղբից և առանձին սպանդանոցի թափոններից, թե՛ դրանց խառնուրդից։ Տարբերությունը, թերևս, նախախմորման տևողության մեջ է, որն էլ իր հերթին կախված է հումքի բաղադրությունից։ Օրինակ՝ միայն թռչնաղբը որպես հումք օգտագործելու դեպքում, նախախմորման պրոցեսը կարող է երկար տևել, իսկ եթե խառնված է այլ հումքի հետ, ապա տևողությունը համեմատաբար ավելի կարճ է։
Թռչնաղբի բաղադրության և էներգետիկ արժեքի վրա մեծ ազդեցություն ունեն թռչունների տարիքը, տեսակը, բուծման ձևը, ինչպես նաև ֆերմայում կիրառված սարքավորումները։ Արտադրության որակը և աճը բարելավելու համար խորհուրդ է տրվում ձեռնարկությունը կահավորել նորարարական տեխնոլոգիաներով և ժամանակակից լուծումներով հագեցված[AA4] սարքավորումներով։ Թե ինչ սարքավորումներ և քայլեր են անհրաժեշտ ֆերմայի գործունեությունը օպտիմալացնելու համար ծանոթացե՛ք մեր կայքում։
Եկամտաբերությունից բացի՝ թռչնաբուծարանների թափոնների ուտիլիզացիան շատ կարևոր խնդրի լուծում է առաջարկում․ թարմ թռչնաղբը բացի առաջացրած տհաճ հոտից, ստեղծում է պաթոգեն միկրոօրգանիզմների ձևավորման և զարգացման համար «բարենպաստ» միջավայր, ինչն էլ, բնական է, որ բացասական ազդեցություն է թողնում շրջակա միջավայրի՝ օդի, կենդանական և բուսական աշխարհի վրա։
Բացի այդ, չվերամշակված թռչնաղբը փաստացի անպետք զանգված է, որը խորհուրդ չի տրվում կիրառել նույնիսկ որպես պարարտանյութ։ Հետևաբար, ինչպես նշեցինք ամենասկզբում, թռչնաբուծարանի թափոնների խելացի վերամշակման արդյունքում կարելի է ստանալ նաև օրգանական պարարտանյութ։
Թե ինչ ծավալի բիոգազ կարող եք ստանալ ձեր թռչնաբուծական գործունեությունից ձևավորվող թափոններից, կարող եք հաշվել մեր բիոգազի հաշվիչի միջոցով։ Իսկ հավելյալ տեղեկությունների և խորհրդատվության համար կարող եք զանգահարել 095 511110 հեռախոսահամարով։
Հետևե՛ք էջի թարմացումներին Ֆեյսբուքում։


